
Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզում երեկ՝ մայիսի 4-ին ականի պայթյունի հետեւանքով զինվորական է վիրավորվել: Armtimes.com-ի հետ զրույցում Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը նշել է, որ Կամոյի Սահակյանի ոտքը կտրվել է: «Ոտքի վիրավորոմ է ստացել, 1 ոտքը կտրվել է, կյանքին վտանգ չի սպառնում, նորմալ է վիճակը»,- ասել է Բաղմանյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ 1969 թվականին ծնված զինվորականն ամուսնացած է, ունի 2 երեխա՝ աղջիկ եւ տղա: Նրանք ուսանողներ են:
Հիշեցենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ զինվորականի վիճակը ծանր է և նա տեղափոխվել է Բերդի հոսպիտալ: