
Հայաստանում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի սեփական թղթակից, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Լիլոյանը հրաշալի արխիվային նյութերի է տիրապետում և ժամանակ առ ժամանակ դրանք ներկայացնում է ֆեյսբուքյան իր էջում:
Քիչ առաջ նա ներկայացրել է ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոսներ Գարեգին Առաջինի և Երկրորդի դիվանագիտական անձնագրերը: