Հակաադրբեջանական 907-րդ բանաձևի ամբողջական տեքստը. Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

Հակաադրբեջանական 907-րդ բանաձևի ամբողջական տեքստը. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը Facebook-ում գրում է.

«Քանի որ վերջերս շատ հարցրեցին, որոշեցի ներկայացնել հոդվածի տեքստն ամբողջությամբ՝ մեր իրավական ակտերի «լեզվով»։ «Ազատության աջակցության Ակտ» օրենքի 907-րդ հոդվածը սահմանում է. «ԱՄՆ կառավարությունը չի կարող որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ Նախագահը չի վստահեցրել Կոնգրեսին, որ Ադրբեջանը գործուն քայլեր է անում Հայաստանի ապաշրջափակման համար և ագրեսիվ ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։» Այս հոդվածի պատճառով Ադրբեջանը զրկվել է բոլոր տեսակի՝ այդ թվում մարդասիրական, տնտեսական և ռազմական օգնությունից, որը մի քանի միլիարդ էր կազմում։
Ի դեպ, հոդվածը օրենքում ներառել է բոլորիս քաջ հայտնի Ջոն Քերրին»։



Նման նյութեր