ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 5-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Շ. Մ.-ի համար քաղաքացի Վ. Բ.-ի կողմից բերված հանձնուքը, 28 հատ լահմաջոների վրա հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: