Ցավակցում եմ բոլորիս. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ցավակցում եմ բոլորիս. hraparak.am

Երբ վատ լուր է լինում, բոլորը խուսափում են առաջինն ասել։ Հայաստանում հնգյակի ծնունդը յուրաքանչյուր հայի ընտանիք ջերմացրեց։ Հնգյակը դարձավ ազգի երեխան։

Ու այսօր․․․ Ցավակցում եմ բոլորիս։

Ինչպես համընդհանուր ուրախությունը, համընդհանուր վիշտն էլ է միավորում մարդկանց։ Եթե համընդհանուր ուրախության դեպքում ուժովանում ենք, զորանում, վշտի դեպքում՝ դիմակայում, հաղթահարում  ենք միասին։  էրեբունի ԲԿ-ում գտնվող  մեր փոքրիկ աղջիկը մահացել է, մյուսների վիճակը նույնն է՝ 2-ի վիճակը կայուն ծանր:

Ակամայից վերապրում  եմ ծնունդն ընդունող Անդրանիկ Պողոսյանի հուզմունքը․

«Ես իմ աշխատանքային գործունեության 40 տարիների ընթացքում նման դեպք չեմ հանդիպել: Եռյակներ եղել են, մեկ անգամ հանդիպել ենք նաև քառյակի, բայց հնգյակը մեզ համար առաջինն է»։

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am



Նման նյութեր