
Տիգրան Ղզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահա եւ Կիսելյովը պետք եղավ: Դիտեք՝ Հյուսիսային Կովկասում եւ հարավային Ռուսաստանում ապրող հայերը պետք է գիտակցեն՝ քաոսն այնտեղից է սկսվելու եւ հայերն առաջին զոհերն են լինելու, եթե այսօր հետեւություններ չանեն: Բաքվի հայերը Սումգայիթի սպանդից հետո դեռ երկու տարի մնում էին տեղում: Սիրիայի հայերը հինգ տարի չէին հավատում, որ դրությունն անհույս է: Հիմա հերթը հասել է ռսահայերին: Ժամանակը սպառվում է»: