Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կենդանաբանական այգու եղնիկների վանդակների մեջ են հայտնվել մի քանի թափառող շներ և հոշոտել այնտեղ գտնվող եղնիկներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղնիկներից երկուսը սատկել են, երեքն էլ վնասվածքներ են ստացել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում կենդանաբանական այգու կենդանիների ընդհանուր խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը հաստատեց այդ տեղեկությունը, և հայտնեց, որ շները եղնիկների տարածքն են հայտնվել պարսպի վրայից թռնելով։