Փրկարարները յուրօրինակ կշնորհավորեն երևանցիների և մարզկենտրոնների բնակիչների Հաղթանակի օրը
Advertisement 1000 x 90

Փրկարարները յուրօրինակ կշնորհավորեն երևանցիների և մարզկենտրոնների բնակիչների Հաղթանակի օրը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ժամը 10.00-ից մայրաքաղաքում և մարզկենտրոններում կանցկացնի հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով կշրջեն քաղաքների փողոցներով և կշնորհավորեն մեր համաքաղաքացիներին:

Այս մասին տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Միջոցառման նպատակներից է նաև բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ամենադժվար պահին փրկարարներն իրենց կողքին են և ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում իրենք կարող են ահազանգել ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» շուրջօրյա ծառայություն:

Նույն օրը, ժամը 10.00-ից մինչև երեկո Կարապի լճին հարակից տարածքում տոնական համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:

Ժամը 13.00-ին «Մայիսի 911» տոնական շքերթի մասնակից հրշեջ մեքենաները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց կմիանա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ բաց կթողնեն խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք»:



Նման նյութեր