Օդաչուն թռիչքի պահին կորցրել է գիտակցությունը
ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը հազիվ է խուսափել կործանումից. օդաչուն գիտակցությունը կորցրել է ուժեղ ծանրաբեռնվածության պատճառով:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին օտարերկրացի օդաչուի կողմից մեծ թեքադարձ կատարելիս, որի հետևանքով ծանրաբեռնվածությունը գերազանցել է 8G-ն:
Անկառավարելի կործանիչը սկսել է իջնել՝ արագություն հավաքելով, որը գերազանցել է 1 000 կմ/ժ-ը: 30 վայրկյանում թռիչքի բարձրությունը նվազել է 3,5 կիլոմետրով՝ 5-ից մինչև 1,5 կմ:
Ավիաաղետը կանխել է գետնին բախվելուց ինքնաթիռի խուսանավման ավտոմատ համակարգը (Auto-GCAS), որը տեղադրվում է ամերիկյան բոլոր կործանիչների վրա 2014 թվականից ի վեր: Երբ մինչև գետնին մնացել էր ընդամենը 600 մ, Auto-GCAS-ը կառավարումը վերցրել է իր վրա, և F-16-ը հանել է շտոպորից: 1 300 մ բարձրության վրա օդաչուն գիտակցության է եկել և կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել: Դեպքի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում՝ գրում է Aviation Week-ը: