Մեծ հաճույքով կնկարահանվեմ հայկական ֆիլմում. «Մերժվածը» սերիալից հայտնի Վանշ
Advertisement 1000 x 90

Մեծ հաճույքով կնկարահանվեմ հայկական ֆիլմում. «Մերժվածը» սերիալից հայտնի Վանշ

Blognews.am-ի ընթերցողներից մեկը զրուցել է «Մերժվածը» («Uttaran») հնդկական սերիալի Ռոհիտ Խուրանայի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Կցանկանայի՞ք նկարահանվել որևէ հայկական ֆիլմում:

Եթե առաջարկներ լինեն, մեծ հաճույքով, բայց ոչ հիմա:

Չե՞ք ցանկանում գալ Հայաստան:

Եթե գամ Հայաստան, պետք է ունենամ աշխատանք, բայց շատ կցանկանայի գալ, քանի որ շատ եմ լսել Հայաստանի մասին, և շատ է հետաքրքրել:

Եթե ունենան գործնական առաջարկներ, ինչպե՞ս կարող են կապվել Ձեզ հետ:

Կարող են գրել իմ պրոդյուսեր Կարան Բհատյային (Karan Bhatia) ֆեյսբուքով, և անշուշտ կստանան պատասխան:

Ի՞նչ ֆիլմերում ու սերիալներում եք նկարահանվում:

Ես նկարահանվում եմ կարճամետրաժ ֆիլմերում, Web սերիալներում:

Դուք հայտնի եք որպես «Uttaran» սերիալի մեջ Վիրի եղբայր, ով բացասական դեր է տանում սերիալում, ի՞նչ կասեք դրա մասին:

Իմ բացասական կերպարը ֆիլմից դուրս շատ դրական է: Ես սիրում եմ ինձ շրջապատող մարդկանց: Սերիալում ես ուղղակի խաղում եմ իմ դերը, իսկ կյանքում ամեն ինչ այլ է:

Ամբողջությամբ՝ Blognews.am