
Այսօր Մայիսի 8-ն է՝ Շուշիի ազատագրման օրը և Եռաբլուր էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ: Վարչապետ Կարեն Կարապետյանը ծաղիկ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկի շիրիմներին: Ավելի ուշ վարչապետին Եռաբլուրում մոտեցավ մի կին՝ «պարոն Կարապետյան ջան, իմ հարցը թերի է մնացել» ասելով:
Կարեն Կարապետյանը, ճանաչելով բողոքող կնոջը՝ ասաց. «Ձեր հարցը լուծել են, բա չե՞ք ամաչում, լավ, Արսե՛ն մի հատ էլ լուծի, ամեն անգամ դուք էդ հարցով…»:
Ամբողջությամբ՝ aravot.am