«Ի՜նչ մեղք եք». Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին
Advertisement 1000 x 90

«Ի՜նչ մեղք եք». Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին

«Կարծում եմ՝ ձեզ արդեն բավականին հոգնեցրել եմ։ Հետո էլ, երեխեք, դուք բավականին լավ ֆանտազիա ունեք. Լավ ստացվում ա՝ ինչ-որ մի բան հնարել, գրել, հետո վերլուծել, գնահատականներ տալ և այլն, և այլն։ Էսօր էլ փորձեք՝ էդ ձև մի բան անել»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է պասիվացել։ «Պասիվացե՞լ»,-պատասխանեց նա ու ծիծաղեց։

Իր և վարչապետի հարաբերությունների մասին հարցին ի պատասխան՝ ոստիկանապետը հետևյալն ասաց. «Ի՜նչ մեղք եք։ Այ հիմա մի բան հնարեք էս թեմայով։ Նյութ չունե՞ք էսօրվա համար»։

Հարցին՝ լինելո՞ւ է նոր կառավարություն, նա պատասխանեց. «Իհարկե, լինելու եմ»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր երկարակեցությունը կառավարությունում։ «Ես ասել եմ՝ 60 տարով եմ եկել, հաշտվեք էդ մտքի հետ»։

Լրագրողներն էլ ետ չմնացին. «Սերժ Սարգյանը ստորագրե՞լ է, որ 60 տարի լինեք կառավարությունում»։

Վովա Գասպարյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը 65 տարով է ստորագրել։ «Դեռ 60 տարի ունեմ պաշտոնավարելու»,-ասաց նա։

Ոստիկանապետի հարց ուղղվեց՝ արդյո՞ք շանսեր կան, որ նա կվերադառնա պաշտպանության նախարարություն: «Լսեք, երեխեք ծիծաղալու չի՞»,- եղավ պատասխանը:

Լրագրողների այն հարցին, թե վարչապետը հանձնարարեց աղբը հավաքել փողոցներից, ի՞նչ փուլում է դա, նա այսպես պատասխանեց. «Էնքա՜ն աղբ կա մեր երկրում հավաքելու»,- պատասխանեց նա։

Իսկ հարցին՝ իշխանությունների մե՞ջ էլ աղբ կա, նա պատասխանեց. «Հոգիս, աղբ ամեն տեղ էլ լինում է»։

Ռազմիկ Մարտիրոսյան



Նման նյութեր