Իսպանացի լրագրողին հանեցին ադրբեջանական «սև ցուցակից»
Advertisement 1000 x 90

Իսպանացի լրագրողին հանեցին ադրբեջանական «սև ցուցակից»

Facebook-յան օգտատեր Աշոտ Ասատրյանի գրառումը. «Իսպանացի լրագրող Ռիկարդո Մոնտանյանան դիմել է Ադրբեջանի դեսպանատուն և խնդրել, որ իրեն հանեն երկրի «սև ցուցակից», որտեղ հայտնվել էր Արցախ այցելելու պատճառով:

Ռիկարդոն դիմումի մեջ հայտնել է, որ անձամբ ինքը Արցախը համարում է ադրբեջանական տարածք, Արցախ այցելելուց հետո էլ իր պատրաստած նյութի մեջ նա Արցախը ներկայացրել է, որպես Ադրբեջանի մի մաս: Նա հարգում է Ադրբեջանի օրենքները և զղջում է, որ այցելել է Արցախ:

Հաջորդ անգամ ամեն մի անշնորհակալի Արցախ բերելուց կարելի լավ տնտղել, թե ով է և ինչ է իրենից ներկայացնում: Մինչ Արցախ գալը նորմալ պետք է բացատրվի Արցախի դերը և նշանակությունը Հայաստանի կյանքում: Մինչ Արցախ հասնելը պետք է լուրջ դասընթացներ կազմակերպել, որ արդյունքում այսպիսի թյուրիմածությունները ոտք չդնեն Արցախ, դնելուց հետո էլ այսպիսի փնթի կերպով չարդարանան»:



Նման նյութեր