Բժիշկ Կարինե Թոխունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս երբ դարձանք այսպիսին` ճղճիմ, տգետ, անշնորհակալ, մարդկային ցավն ու վիշտը սպեկուլյատիվ նպատակներով օգտագործող, էժանագին սենսացիայի թակարդն ընկնող հանրություն:
Խոսքս հնգյակների վերեբերյալ տարատեսակ լրագրողական գրառումներին է վերաբերվում և տեղի-անտեղի վերջնագրային քոմմենթներին, ընդհուպ մինչև ԱՆ հրաժարականը:
Ուզում եմ հստակեցնել հետևյալը`
1. Հղիության ընթացքում բժիշկները բազմաթիվ անգամ տեղեկացրել են ծնողներին սպասվող վտանգների վերաբերյալ
2. հղիությունը վարել են բարձրակարգ մասնագետներ 3 մակարդակի բարձրակարգ ծննդօգնության հաստատությունում, ուղղորդվելով միջազգային հանձնարարականներով
3. նորածինները գտնվում են լավագույն մանկաբույժների հսկողության տակ, ստանալով անհրաժեշտ բուժումը լիարժեք և ամբողջ ծավալով
4. գոյություն ունի այսպիսի գիտություն` վիճակագրություն, համաձայն որի պերինատալ մահացությունը բազմապտուղ հղիության դեպքում 9 ապատիկ , ներգանգային արյունազեղումները ` 47 ապատիկ, վաղ նորածնային մահացությունը ` 6 ապատիկ գերազանցում են պոպուլյացիոն ցուցանիշները ` սա արտերկրի բաղձալի մասնագետների տվյալներն են:
Հուսով եմ, ամեն ինչ պարզ է:
Չհամարձակվեք ստվերել իմ հարգարժան, մասնագիտության նվիրյալներ գործընկերների բարի անունը:
Հետաքրքրվողները կարող են ուշադիր ուսումնասիրել ստորև տեղադրված աղյուսակը»