«Սպան իրավունք չունի սպային սպանողին հերոսացնել». Վլադիմիր Գասպարյանը՝ Սեյրան Օհանյանի մասին
Advertisement 1000 x 90

«Սպան իրավունք չունի սպային սպանողին հերոսացնել». Վլադիմիր Գասպարյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

 ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեությանը:

«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ Օհանյանն իշխանության դեմ դուրս չի եկել, ուղղակի դուրս էր եկել քարոզարշավի: «Իսկ քարոզարշավի ժամանակ թույլ են տրվում սխալներ»,- նշեց Գասպարյան:

Հարցին, թե ո՞րն էր Սեյրան Օհանյանի սխալը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Սասնա ծռերին հերոսներ անվանել՝ սպան իրավունք չունի սպային սպանողի հասցեին այդպիսի արտահայտություն անել»:



Նման նյութեր