Աշխարհի ամենածեր տղամարդը՝ 113-ամյա հրեա Իսրայել Քրիստալը կատարել է իր բար-միցվան, ինչը բաց է թողել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, հայտնում է BBC-ն: Նրա դուստրը պատմել է, որ նա դա նշել է Հայֆայի սինագոգում ընկերների և ընտանիքի հետ:
Քրիստալը ծնվել է Լեհաստանում 1903 թվականին: Նա պետք է իր բար-միցվան նշեր 1916 թվականին, սակայն նրա մայրը մահացել է դրանից 3 տարի առաջ, իսկ հորը զորակոչել են ռուսական բանակ:
Բար-միցվան հուդայական ծես է, որը կատարվում է հրեա տղաների և աղջիկների կրոնական չափահասության հասնելուց հետո (տղաների համար 13 տարի 1 օր, աղջիկների համար 12 տարի 1 օր):
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կենդանի է մնացել, գտնվելով Օսվենցիմ մահվան ճամբարում և այնտեղ կորցնելով կնոջն ու 2 երեխաներին:
1950 թվականին նա երկրորդ կնոջ և որդու հետ ներգաղթել է Իսրայել: