Սնոուդենի կոչը
Advertisement 1000 x 90

Սնոուդենի կոչը

ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հանրությանը պատմել է, թե համացանցում ինչպես ապահովել անձնական տվյալների անվտանգությունը:

Առաջին հերթին, նա բոլոր համակարգիչներ օգտագործողներին խորհուրդ է տվել վեբ-տեսախցիկները ծածկել կպչուն ժապավենով, անպայման տեղադրել հակավիրուսային և գովազդների արգելափակող ծրագրեր, ինչպես նաև չօգտագործել նույն գաղտնաբառը մի քանի կայքերում, որպեսզի մեկի կոտրումից հետո չտուժեն մյուսները, հայտնում է RIA Novosti-ն:

Հեռախոսազանգերի գաղտնալսման դեմ պայքարում նա խորհուրդ է տվել օգտագործել անվճար կոդավորող ծրագրեր: Այնուամենայնիվ, այդ միջոցները կարող են միայն մասամբ օգնել, նշել է Սնոուդենը: Նրա խոսքերով` դա կարող է կանգնեցնել ցանցահեններին, սակայն ոչ հատուկ ծառայություններին: