Ամերիկյան «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ասել է, թե քանի անգամ է հարկավոր լուսանկարվել, որպեսզի ճանապարհորդությունից ստանան առավելագույն հաճույք:
Վերջերս նա հանգստացել է Մեքսիկայում ամուսնու` Քանյե Ուեսթի հետ և արձակուրդից բերել է 6 հազար լուսանկար: Քիմը ասել է, որ սելֆիի առավել օպտիմալ հաճախականությունը կազմում է րոպեում 2 լուսանկարը:
Նրա կարծիքով` հենց այդպես է կարելի «ստանալ առավելագույն հաճույք արձակուրդից», հայտնում է The Mashable-ը: Սակայն նա նշել է, որ չի կարողանում հետևել գրաֆիկին, քանի որ օրական 2 ժամ նա ծախսում է դիմահարդարման վրա: