Արգամ Աբրահամյան. «Այսօր մենք հպարտ ենք, կրկնակի հպարտ ենք, որովհետև ունենք նաև արժանի հերթափոխ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արգամ Աբրահամյան. «Այսօր մենք հպարտ ենք, կրկնակի հպարտ ենք, որովհետև ունենք նաև արժանի հերթափոխ»

Արգամ Աբրահամյանի Facebook-յան գրառումը. «Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 72-ամյակը և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը։ Այս տոնը հայ ժողովրդի միասնականության, խաղաղ ապրելու և արարելու, համերաշխության և նորօրյա հաղթանակների խորհրդանիշն է:

Ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Մենք հանուն ազատության պայքարել ենք` զոհաբերելով արյուն ու կյանք, բայց ոչ երբեք պատիվ ու արժանապատվություն:

Այսօր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հիմնադրման օրն է: Արցախյան ազատամարտը դարձավ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` լրացնելով մեր հերոսամարտերի շարքը:

Այսօր մենք հպարտ ենք, կրկնակի հպարտ ենք, որովհետև ունենք նաև արժանի հերթափոխ, երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը և հարազատ ժողովրդի անվտանգությունը վեր են ամեն ինչից: Նրանք մեծագույն արժանապատվության զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մայիսյան հաղթական տոների առթիվ` մաղթելով խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն»: