Հայ-վրացական սահմանին երկրաշարժ է գրանցվել
Advertisement 1000 x 90

Հայ-վրացական սահմանին երկրաշարժ է գրանցվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը  մայիսի 9-ին գրանցել է հյուսիսային լայնության 41.180 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդ երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրեցին ԱԻՆ պաշտոնական կայքից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել: