ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գծով մեկ ամսում ստացվել է 5409 զանգ
Advertisement 1000 x 90

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գծով մեկ ամսում ստացվել է 5409 զանգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ապրիլին ստացվել է 5409 զանգ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստացված զանգերից 1273-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 539 զանգ ընտանիքի անապահովության, 243-ը՝ երեխայի խնամքի, 243-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 595-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 123-ը՝ մայրության նպաստի տրամադրմանը: 112 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության, ավանդի փոխհատուցման և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Ապրիլ ամսին ստացվել է 47 բողոք, որից 3–ն ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 7-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 37-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: