Մայիսի 10-ին, ժամը 01:39-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, Volkswagen մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mercedes մակնիշի 34 ML 253 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ոստիկանության զորքերի զորամասի պատին, այնուհետև գազատար խողովակի սյանը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: