Խոսրով Խլղաթյան
Լճաշենում ուժեղ քամին շուրջ 20 տնտեսության վնասներ է պատճառել
| Դիտվել է`
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի գյուղապետարանում հաշվվում են 2017 թվականի մայիսի 8-ին գրանցված ուժեղ քամու պատճառով Լճաշենի տնտեսություններին հասցված վնասների հնարավոր չափերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճաշենի գյուղապետի տեղակալ Գառնիկ Խաչատրյանը, քամին էական վնասներ է պատճառել մոտ 20 տնտեսության, որոնց ընդհանուր հաշվարկներով պատճառվել է մի քանի տասնյակ միլիոն դրամի չափի վնաս: «Քամին ամբողջությամբ պոկել, բարձրացրել եւ հեռու է շպրտել «Իշտիկունի» ընկերությանը պատկանող գորգագործական արտադրամասի մետաղական հարթ տանիքը, որը կազմում է մինչեւ 2000 քառակուսի մետր մակերես եւ կշռում մինչեւ 30 տոննա: Հեռու շպրտված ծածկը վնասել է նաեւ հարեւան առանձնատան կտուրը եւ ծածկը: Քամին քշել է նաեւ 150 քառակուսի մետր մակերես ունեցող անասնագոմի կտուրը եւ եւս 17 տնտեսությունների կտուրների հատվածներ: Գյուղապետարանի համապատասխան հանձնաժողովը տեղում կատարում է ուսումնասիրություններ եւ կազմում է համապատասխան ակտերը: Շ ատ տնտեսություններում էլ քամին պոկել-տարել է մի քանի շիֆեր կամ թիթեղ, որոնց դեպքերում վնասները վերականգնվել են բնակիչների ուժերով»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ