Մեկին կախված, մյուսին Հրազդան գետից են գտել. Երևանում իրանցիների դիեր են հայտնաբերվել. tert.am
Advertisement 1000 x 90

Մեկին կախված, մյուսին Հրազդան գետից են գտել. Երևանում իրանցիների դիեր են հայտնաբերվել. tert.am

Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ Երևանի «Շիրակ» հյուրանոցում մաքրուհին օտարերկրացի զբոսաշրջիկի դի է հայտնաբերել:

Տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ ոստիկանությունը դիակի առկայության մասին ահազանգ ստացել է։

Նա ասաց, որ մայիսի 10-ին՝ ժամը 14։40-ին, ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում քաղաքացու դի կա: «Մեկնած օպերատիվը խումբը պարզել է, որ նշված հյուրանոցի 10-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում հայտնաբերել է 1983-ին ծնված Իրանի իսլամական հանրապետության քաղաքացու դիակը»,- ասաց Էդգար Ջանոյանը։

Ոստիկանությունից հայտնեցին,որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Հատկանշական է, որ Երևանում արդեն որերորդ դեպքն է, որ Իրանի քաղաքացու դի են հայտնաբերում: Բոլորովին վերջերս՝ մարտի 29-ին, Երևանի Այգեձոր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի՝ կախված վիճակում։

ՀԿՔ-ում հարցուցվել էր քրեական գործ, և ըստ նախնական տվյալների, նա ինքնասպանություն է գործել 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում՝ վարձակալած բնակարանի հյուրասենյակի դռան աջ հատվածում առկա փայտյա ճաղավանդակի վերևի տախտակից պարանով կախվելու միջոցով:

Իրանի երկու քաղաքացիների դիեր էլ հայտնաբերել էին Երևանում 2014 թ-ին: Մեկի դին հայտաբերել էին Հրազդան գետից, իսկ մյուսինը՝ Երևանի Ամիրյան փողոցի շենքերի բնակարաններից մեկում, որի մարմնի վրա հայտնաբերվել էին արյունոտ սալջարդ, պատռված վերք: