Այսօր Մատաղիսում՝ գետի մեջ, հայտնաբերվել է մայիսի 8-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհված 3-րդ զինծառայողի՝ Ռուբեն Մանացականյանի դին: Ռուբենը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր:
Նա գյուղում ապրում էր ծնողների և եղբոր հետ: Ռուբենը 10 ամսվա ծառայող էր: Նախքան բանակ զորակոչվելը` Ռուբենը սովորում էր ԴՕՍԱԱՖ-ում: Նրա 19 տարեկանը լրանալու էր օգոստոսին:
Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 8-ի տեղի է ունեցել դժբախտ պատահար:
Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: