Ֆրանսիայի Ouvri ոսկերչական տունը ներկայացրել է սմարթֆոնների հավաքածու՝ նվիրված գեղանկարչության գլուխգործոցներին: Այս մասին հաղորդվում է բրենդի մայիսի 11-ի մամուլի տեղեկագրում: Շարքում տեղ են գտել iPhone 7-երը՝ հայտնի նկարների մեկնաբանություններով: Հավաքածուի շնորհանդեսի տեսագրությունը հրապարակված է YouTube-ում:
Մագրիտի, Ռաֆայելի և Միքելանջելոյի ստեղծագործություններում ինտեգրվել է Apple-ի ոսկե լոգոտիպը: Նաև «Գլուխգործոցներ» հավաքածուում ներկայացված են մոդելներ՝ նվիրված Սանդրո Բոտիչելիին, Ռաֆայել Սատիին, Լեոնարդո դա Վինչիին, Վինսենթ վան Գոգին, Էդգար Դեգային և Կլոդ Մոնեին:
Վերատպությունները փոխադրված են կաշվի վրա՝ X-ellence արտոնագրված տեխնոլոգիայի օգտագործմամբ, որը թույլ է տալիս հասնել պատկերի մաշակայունության և գույների հաղորդման բարձր ճշգրտության: