Ջուսը՝ ամուսնալուծության մասին. «Ասում էի՝ էդ ինչ մի սեքս-բոմբ եմ, որ սաղի հետ քնում եմ». «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Ջուսը՝ ամուսնալուծության մասին. «Ասում էի՝ էդ ինչ մի սեքս-բոմբ եմ, որ սաղի հետ քնում եմ». «Ժողովուրդ»

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Ջուսն ամուսնալուծվել է։ Նա այդ մասին տեղեկացրեց սոցցանցերում։ Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր փաստաբան Վահագն Մանուկյանի հետ՝ 2016-ի հուլիսին։

Վերջինս կայքերից մեկի հետ զրույցում մեկնաբանելով բաժանության լուրը՝ նշել էր. «Ջուսին միայն փողն էր հետաքրքրում. նա ընտրեց բաց հետույքը և ազատ վարքագիծը»։

Այնինչ՝ երգչուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց հակադարձել այդ մեղադրանքները. «Նախ ասեմ, որ ես մեր համատեղ կյանքի ընթացքում առօրյայում բաց չեմ հագնվել։ Նա ընդամենը պատճառներ է բերում, որ արդարացնի իրեն։ Ինչ վերաբերում է բեմական կերպարներին, ապա այդ պարագայում ամեն բան այլ է. արտիստին չի կարելի սեղմել, այլապես նա անհետաքրքիր կդառնա»։

Հարցին՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում արդյոք երգչուհին ինչ-ինչ զիջումների գնացե՞լ է. «Միանշանակ։ Բոլորը նկատում էին, որ փոխվել եմ, բայց ինքը ոչ միայն չէր գնահատում դա, այլև անհիմն կասկածներ էր հայտնում, ստուգում էր հեռախոսիս, սոցցանցերիս հաղորդագրությունները, ասում էր՝ դու սրա հետ ես քնել, նրա հետ ես քնել։ Ասում էի՝ էդ ինչ մի սեքս-բոմբ եմ, որ սաղի հետ քնում եմ… Այդ ամենն արդեն անտանելի էր, հանդուրժել հնարավոր չէր։ Ես հայտնվում էի նյարդային վիճակում, տառապում էի անքնությունից»,- մանրամասնել է Ջուսը։

Ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: