Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 12-ին, Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։50-ի սահմաններում Մասիսի քաղաքի 6-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Գերասիմ Խաչատրյանը, վարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող թիվ 4806 բեռնատար գնացքը, Արտաշատ-Մասիս ուղեմասի 592-րդ կմ-ի 6-P կետում՝ Մասիս քաղաքի գինու գործարանի հարևանությամբ, հարվածել է Արմավիրի մարզի Արտաշատ գյուղի բնակիչ՝ 53-ամյա Հերոս Սադխյանին պատկանող ոչխարի հոտին, որի հետևանքով 75 գլուխ ոչխար սատկել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի