Երևանում 77-ամյա կինը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում 77-ամյա կինը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի 18 շենքի բակում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի և ավագ քննիչ Մխիթար Աբդոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է և մահացածն էլ նույն շենքի բնակչուհի՝ 77-ամյա Ի. Հ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչները հայտնաբերել են նաև երկտող, որտեղ գրված է, որ «այս քայլի համար ոչ ոքի չմեղադրեք»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նախկինում էլ մի քանի անգամ ինքնասպանության փորձեր էր կատարել և դրանք կանխվել էին հարազատների կողմից։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի