Budetezdorovy.ru կայքը գրում է, որ նուշը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով, ինչպիսիք են վիտամին E-ն, ցինկը, կալցիումը, մագնեզիումը և օմեգա-3 ճարպաթթուները։ Եթե նուշը թրջեք ջրով, թողնեք ամբողջ գիշեր և օգտագործեք հաջորդ օրն առավոտյան, այն ավելի հեշտ կյուրացվի։
Առողջ սիրտ։ Նուշը բազմաթիվ հանքանյութեր է պարունակում, որոնք օգտակար են սրտի առողջության համար։ Վիտամին E-ն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, իսկ մագնեզիումը կանխարգելում է սրտի նոպան։
Էներգիա է հաղորդում։ Էներգիայի մակարդակը լրացնելու լավագույն միջոցը մի քանի նուշ ուտելն է։ Դա նաև արագացնում է նյութափոխանակությունը։
Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Վիտամին E-ի և կալցիումի պարունակության շնորհիվ նուշը դառնում է լավագույն միջոցներից մեկը, որն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։
Լավացնում է ուղեղի աշխատանքը։ Օրվա ընթացքում մի քանի նուշ ուտելը կօգնի լավացնել ուղեղի աշխատանքը։
Ոսկորների առողջություն։ Վիտամինները, հանքանյութերն ու ֆոսֆորը նպաստում են ոսկորների առողջությանը։
Կարգավորում է արյան շրջանառությունը։ Նուշը հարուստ է կալիումով, որը կօգնի կարգավորել տատանվող արյան ճնշումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը