Microsoft­-ը ցուցադրել է Windows 10­-ի նոր դիզայնը
Advertisement 1000 x 90

Microsoft­-ը ցուցադրել է Windows 10­-ի նոր դիզայնը

Microsoft կորպորացիան Սիեթլում Build 2017 մշակողների խորհրդաժողովում ծանուցել է Windows 10-­ի հաջորդ խոշոր նորացումը: Նաև ներկայացվել է համակարգի նոր դիզայնը: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում:

Նորացումն ստացել է Fall Creators Update անվանումը և պատրաստ կլինի աշնանը: Գործառական համակարգի և համակարգային հավելվածների արտաքին տեսքը կփոփոխվի Fluent Design System կոչվող նոր հայեցակարգին համապատասխան:

Դրա հիմքում ընկած են անցումների տարբեր էֆեկտների օգտագործումը և նոր անիմացիաներ: Դրա հետ մեկտեղ, ընկերությունը ներկայացրել է մի քանի նոր ծրագրեր և ծառայություններ:

Դրանցից մեկը Story Remix խմբագիրն է, որն արհեստական ինտելեկտի հիման վրա տեսահոլովակներ է ստեղծում օգտատիրոջ լուսանկարներից և տեսագրություններից:

Նաև ներկայացվել է Timeline ինտերֆեյսը, որը ցույց է տալիս, թե ինչի վրա է աշխատել օգտատերը և նրան վերադարձնում է ավելի վաղ բացված ֆայլեր, ծրագրեր և կայքեր: