Ժամանակի հետ, ոչ շատ շուտ, բայց ոչ էլ այնքան ուշ, որքան կարող եք պատկերացնել, սմարթֆոնները կմահանան և կհիշեցնեն ինչ-որ հին սարքավորում հեռավոր անցյալից: Մոտակա տասնամյակների ընթացքում մարդը չի կարողանա բաժանվել այդքան հարմար գադջետից, բայց ժամանակի ընթացքում այն պարզապես անպետք կդառնա: Սմարթֆոնների մահվան համար արդեն այսօր հող են պատրաստում Էլոն Մասկը, Microsoft, Facebook, Amazon ընկերությունները և մի շարք ոչ հայտնի, բայց շատ ամբիցիոզ ստարտափները:
Առաջին հերթին մտածում ենք, թե ի՞նչը կարող է փոխարինել սմարթֆոններին: Այն, ինչ սպասվում է մեզ ապագայում, նման է գիտական ֆանտաստիկայի:
Վիրտուալ օգնականներ
Samsung Galaxy S8-ը, որն արդեն հասանելի է պատվերների համար, կներկայացվի նոր վիրտուալ օգնականի՝ Bixby-ի հետ, որը թույլ կտա կարգավորել բոլոր գործառույթներն ու հնարավորությունները միայն ձեր ձայնի միջոցով: Ընդհանրապես, ընկերությունը S8-ի հետ ներկայացնում է սարքավորումների համակարգ, որոնք կղեկավարվեն միայն բառերի միջոցով: Սա արդեն սմարթֆոն չէ, այլ նոր համակարգ, որը թույլ է տալիս մարդուն համագործակցել շրջակա տեխնոաշխարհի հետ:
Պողպատե էկոհամակարգ
Հաջորդ iPhone-ը ևս կենտրոնացած կլինի լրացված իրականությունը մեր կյանք բերելու վրա: Եվ նկատեք, որ խոսքը ոչ թե հաջորդ հարյուրամյակի, այլ առաջիկա մի քանի տարիների մասին է: Եվ, քանի որ այնպիսի սարքերը, ինչպիսիք են Amazon Echo-ն, Sony PlayStation VR-ը և Apple Watch-ը, հաջողություններ են գրանցում, մասնագետները պնդում են, որ հաջորդ գադջետները կլինեն ստեղծված այս բոլորի միասնությունից:
Լրացված իրականություն
Microsoft-ը, Facebook-ը, Google-ը և Google-ի կողմից աջակցություն ստացող Magic Leap ստարտափն աշխատում են լրացված իրականության մի նախագծի վրա, որը թույլ է տալիս մանրամասն ներկայացնել 3D պատկերը ձեր աչքի առաջ: Շշուկներ են պտտվում, որ Apple-ը նույնպես զբաղվում է այս գործով:
Թվային տեսողություն
Microsoft-ի ներկայացուցիչ Ալեքս Կիպմանը Business Insider-ի հետ հարցազրույցում վերջերս նշել է, որ շուտով լրացված իրականությունը կարող է ամբողջությամբ փոխարինել սմարթֆոնին, հեռուստացույցին և մնացած բոլոր գադջետներին, որ էկրան ունեն:
Սա տրամաբանական է, քանի որ գրպանում գտնվող առանձին գադջետի օգուտներն այնքան էլ շատ չեն, այն դեպքում, երբ ֆիլմերը,պատկերները, չաթերը և զանգերը գալիս են անմիջապես ձեր աչքի առաջ:
Աուդիոխաղեր
Միևնույն ժամանակ՝ աշխարհում շատ կարևոր են դառնում այնպիսի սարքավորումները, ինչպիսին է Amazon Echo-ը կամ սեփական AirPod-ը: Քանի որ արհեստական բանականության սարքեր, ինչպիսք են Siri-ն, Alexa-ն,Bixby-ն կամ Cortana-ն, կդառնան ավելի կատարելագործված և խելացի, օգատատերերն ավելի շատ կունենան աուդիո կոնտենտի կարիք: Այդ ժամանակ կսկսեն զարգանալ աուդիո խաղերը, որոնք կզուգադրվեն աչքերի առաջ հայտնվող տեսանյութերով:
Թվային աշխարհ
Ժամանակի հետ թվային և իրական աշխարհի միաձուլումն անխուսափելի կդառնա: Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրները նշում են, որ ապագայի աշխարհը կլինի քիչ տեխնոլոգիական շեղումներով և շատ բալանսավորված, քանի որ իրական աշխարհը պարզապես կփլուզվի թվային իրականության ճնշման տակ, եթե, իհարկե, այն չպաշտպանենք: Վայչովսկի եղբայրները կանխատեսել էին նման մի բան «Մատրիցա» ֆիլմում:
Տելեպատիա
Իսկ հիմա խոսքը, իրոք, խելագարության մասին է: Էլոն Մասկը ներկայացրել է իր նոր Neuralink ընկերությունը: Մասկը հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում կներկայացվի նեյրոինտերֆեյս, որի միջոցով մարդիկ կկարողանան փոխանակվել մտքերով: Այլ խոսքերով՝ Մասկը մեզ խոստացել է տելեպատիա: Բարի գալուստ ապագա:
Սիրարփի Աղաբաբյան