
Այսօր քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը մտել է Ավան վարչական շրջանի ՀՀԿ շտաբ եւ պահանջում է բացել դարակները: Նա վստահ է, որ այնտեղ ցուցակներ են թաքցվում:
Ոստիկանների հորդորները՝ ազատել տարածքը, արդյունք չտվեցին: Նրանք մի քանի անգամ հորդորեցին դուրս գալ տարածքից, բայց Փոստանջյանը չենթարկվեց:
Ոստիկանները Փոստանջյանի թեւերից քաշելով դուրս հանցին նրան տարածքից: Փորձեցին բերման ենթարկել, հորդորեցին Փոստանջյանին նստել ոստիկանության մեքենան, բայց նա չենթարկվեց հրահանգին: