Քիչ առաջ ոստիկանությունը փորձեց բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ Աճառյան փողոցի Հանրապետականի շտաբից։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Այստեղ տիկին Փոստանջյանը հայտնաբերել էր Հանրապետականի հավաքագրած ընտրողների ցուցակները, որոնք շտաբի ներկայացուցիչն արագորեն թաքցրել է։
Ոստիկանությունը Նոր Նորքի բաժին բերման է ենթարկել Զարուհի Փոստանջյանի դստերը։
Բաժնի պետը բոլորին լսելի ասաց՝ «էս դիշովկին տարեք»։