Ընկնելուց հետո ինքը վեր կացավ, ասաց՝ ոնց որ երազ լինի. Քանաքեռ-Զեյթունում մորն ու հորը դանակահարած և 6-րդ հարկից նետված երիտասարդի հարևաններ. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ընկնելուց հետո ինքը վեր կացավ, ասաց՝ ոնց որ երազ լինի. Քանաքեռ-Զեյթունում մորն ու հորը դանակահարած և 6-րդ հարկից նետված երիտասարդի հարևաններ. tert.am

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ 22-րդ բնակարանում ծնողներին դանակի հարվածներ հասցրած, այնուհետև 6-րդ հարկից իրեն ցած նետած Վլադիմիր Կանջինյանը 6 ամիս առաջ է զորացրվել բանակից, սովորում է Ամերիկյան համալսարանում, և ըստ հարևանների՝ շատ խելոք, կուլտուրական երիտասարդ էր:

«Մոտ 8-8:30-ին է դեպքը եղել: Մենք բակում խաղում էինք, մեկ էլ գոռգոռոցներ ու դմփոց լսեցինք: Եկանք տեսանք, որ ավտոյի՝ սպիտակ «Հյունդաի» վրա է ընկել: Հետո ինքը վեր կացավ ասաց՝ ոնց որ երազ լինի»,- պատմում են դեպքի ժամանակ բակում եղած երեխաները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը և Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը: Վ. Կանջինյանը Սուրիկ Կանջինյանի և Գայանե Մազինյանի որդին է և կան տեղեկություններ, որ նա իր ծնողներին դանակի մի քանի հարված է հասցրել, որից հետո դուրս է եկել բնակարանից, եկել պատշգամբ և իրեն ցած նետել` ընկնելով ավտոմեքենայի վրա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից Tert.am-ին հայտնեցին, որ Կանջինյանների ընտանիքի հոր վիճակը նորմալ է՝ կայուն, մոր վիճակը ծանր կայուն, որդունը՝ կայուն: