Աղասի Թադևոսյան. «Հիմա ինչում ա խնդիրը, ինչի են լիքը ոչ կրիմինալ, խելքը գլխին մարդ ԵԼՔ-ի դեմ խոսում»
Advertisement 1000 x 90

Աղասի Թադևոսյան. «Հիմա ինչում ա խնդիրը, ինչի են լիքը ոչ կրիմինալ, խելքը գլխին մարդ ԵԼՔ-ի դեմ խոսում»

Մշակութաբան Աղասի Թադևոսյանի Facebook-յան գրառումը.

«Խնդիրը հետևյալն ա:

Կա կրիմինալ, որը գրավել ա Հայաստանում իշխանությունը: Կա էդ կրիմինալին սատարող հասարակության հատված, որը կամ ինքն էլ ա կրիմինալ, կամ կրիմինալ տղերք դաստիարակած կանայք ու տղամարդիկ են կամ էլ կրմինալամերձ ու կրիմինալից վախեցող ու ծախված անխելք ու խեղճ մարդիկ: Կա ԵԼՔ դաշինքը, որը կրիմինալ չի:

Կա կարծիք, որ ԵԼՔ-ն էլ ա ծախված: Ես դա չգիտեմ: Բայց, եթե նույնիսկ դա էդպես լինի հարցն էն ա, որ ավելի լավ ա ԵԼՔ-ը հաղթի ու ինչքան էլ վատը լինի ակնհայտ կրիմինալ վերարտադրող էսօրվա քաղաքային իշխանությունից հազար անգամ լավ ա լինելու:

Հիմա ինչում ա խնդիրը, ինչի են լիքը ոչ կրիմինալ, խելքը գլխին մարդ ԵԼՔ-ի դեմ խոսում: Այսինքն, Տարոնը ձեր համար ավելի գերադասելի ա՞»: