Ամերիկացի գիտնականներն ստեղծել են առաջին ճկուն և հարթ նյութը, որը կարող է մեխանիկական տատանումները կերպափոխել էլեկտրականության կամ արտաբերել հնչյուն, ինչը ճանապարհ է բացում առաջին «խոսող» թերթերի, «երգող» դրոշների և «լրտեսական» պիջակների ստեղծման համար: Այդ մասին ասված է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:
«Պատկերացրեք թերթ, որի էջերում միկրոֆոններ և բարձրախոսներ են ներսարված: Փաստորեն, կարելի է ստեղծել համար, որը կարող է շփվել ընթերցողի հետ, լսել նրան և պատասխանել նրա հարցերին: Ապագայում մեր նյութը կարող է փոխարինել սովորական սյունակներին, որոնք մեծ չափեր ունեն և սնուցման հզոր աղբյուր են պահանջում»,- հայտարարել է Նելսոն Սեփուլվեդան Իստ Լենսինգի (ԱՄՆ) Միչիգանի համալսարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: