Բերլուսկոնին հեգնել է Ֆրանսիայի նախագահի «գեղեցիկ մայրիկ» կնոջը
Advertisement 1000 x 90

Բերլուսկոնին հեգնել է Ֆրանսիայի նախագահի «գեղեցիկ մայրիկ» կնոջը

Գագիկ Համբարյանի գրառումը.

«Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին մեկնաբանելով Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները և դրանցում Էմանուել Մակրոնի հաղթանակը ասել է.

«Մենք ունենք 39-ամյա երիտասարդի, որի հետևում լավ մասնագիտական փորձ կա, որը և բացատրում է նրա հաղթանակը Մարին Լը Պենի նկատմամբ… Բացի այդ նա ունի «գեղեցիկ մայրիկ», ով իրեն աջակցում էր…»:

«Գեղեցիկ մայրիկ» ասելով Իտալիայի նախկին վարչապետը ի նկատի է ունեցել Է.Մակրոնի կնոջը՝ Բրիժիտ Մակրոնին, ով իր ամուսնուց մեծ է 25 տարով և եղել է Մակրոնի ֆրանսերենի ուսուցչուհին դպրոցում…

Հիշեցնեմ, որ Մակրոնին հեգնող Բերլուսկոնին էլ իր կնոջից բաժանվել է բավական երիտասարդ կնոջ հետ ամուսնանալու նպատակով… Բացի այդ, իտալական ընդդիմադիր մամուը Բերլուսկոնիին բազմիցս մեղադրել է մանկապղծության մեջ՝ մեղադրելով անչափահասների հետ կապ ունենալու մեջ…»:



Նման նյութեր