Դպրոցի ավարտական քննություններում որոշ փոփոխություններ են եղել
Advertisement 1000 x 90

Դպրոցի ավարտական քննություններում որոշ փոփոխություններ են եղել

Այս տարի դպրոցն ավարտելու համար 12-րդ դասարանի 20 հազար աշակերտ կհանձնի քննություն:  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը նշեց, որ դպրոցի ավարտական առարկաների քննական գործընթացը սկսվել է դեռ դեկտեմբերից:

«Ինչպես գիտեք, քննական գործընթացը երկու փուլով է անցկացվում: Առաջին փուլը դեկտեմբերին էր: Այս ամսին եղել են հայտագրման հետևյալ ցուցանիշները` Հայոց լեզու և հայ գրականություն` 3 հազար 752 աշակերտ, Մաթեմատիկա` 5 հազար  779, Հայոց պատմություն` 8 հազար 417 աշակերտ: Սրանք այն աշակերտներն են, որոնք այդ առարկայից քննություն հանձնել վերջացրել են և հունվարից հետո ուսումնասիրել են այլ առարկաներ»,- ասաց նա:

Հունիսին ավարտական քննության համար հայտագրման հետևյալ ցուցանիշներն են, Հայոց լեզու`11 հազար 499 աշակերտ, Մաթեմատիկա` 10 հազարից մի փոքր ավելի, Հայոց պատմություն`10 հազար 390:

Այս տարի ավարտական քննություն կհանձնեն նաև 29 հազար 690 9-րդ դասարանցի: Հայոց լեզու գրավոր աշխատանքը կլինի փոխադրություն: Քննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը դպրոցներին կուղարկի փոխադրության նյութը: Հայ գրականություն առարկայից քննությունը կլինի բանավոր: Բոլոր բանավոր քննությունների համար մշակված են գնահատման սանդղակներ:



Նման նյութեր