Գարիկ Մարտիրոսյանը ինքնատիպ կերպով շնորհավորել է կնոջը՝ Ժննա Լևինային, ծննդյան օրվա կապակցությամբ: Գարիկը ընտանիքի հետ հանգստանում է Փարիզում և այնտեղ սենեգալցուն խնդրել է ազգային տարազով կատարել «Happy Birthday to you» երգը:
Տեղի ունեցածի տեսաձայնագրությունը սոցցանցերում հրապարակել է Ժաննան:
«Աֆրիկյան ժողովրդական այս երգն այն մասին է, թե ինչպես մի անգամ հայը սենեգալցուն խնդրեց հրեայի համար անգլիական երգ երգել ֆրանսերենով»,-գրել է Ժաննան: