Էլեկտրոնիկա արտադրող Samsung Electronics-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 28-ից վերսկսում է Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքը Հարավային Կորեայում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ինչպես ասել է ընկերության ներկայացուցիչը, վաճառքի վերսկսման գրոֆիկը մյուս երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, կախված կլինի շուկայի տարածաշրջանային առանձնահատկություններից:
Samsung-ում պլանավորում են «գնումների լարված տարեշրջանում հանգուցային շուկաներում փրկել իրենց վաճառքները չորրորդ եռամսյակում»:
Սեպտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների սպառողների իրավունքների պաշտպանության գերատեսչությունը պաշտոնապես հետ է կանչել Samsung-ի Galaxy Note 7 սմարթֆոնները՝ դրանց մարտկոցների պայթյունի կամ բռնկման սպառնալիքի պատճառով: Գերատեսչության ղեկավար Էլիոտ Քեյի խոսքով՝ ընդամենն ԱՄՆ-ում հետկանչումը կվերաբերի մոտավորապես մեկ միլիոն սմարթֆոնների: Դրանց տերերն, ինչպես ավելի վաղ խոստացել է Samsung-ը, կարող են կա՛մ իրենից սմարթֆոնը փոխանակել նույնի նորով, կա՛մ վերցնել փողը:
Samsung Galaxy Note 7-ի հետ կապված սկանդալը, որն արդեն վնասել է Samsung-ի վարկը, կարող է թանկ նստել կորեական ընկերության վրա: Վերլուծաբանների խոսքով, որոնց վկայակոչում է Reuters-ը, հետկանչումը կարող է ընկերության վրա նստել 5 միլիարդ դոլար կորստի մատնված հասույթ: Ինչպես հաշվարկել է Bloomberg գործակալությունը, Galaxy Note 7-ի հետ կապված սկանդալի պատճառով Samsung-ի կապիտալացումը նվազել է ավելի քան 22 միլիարդ դոլարով:
Samsung-ն ինքն էլ ավելի վաղ հայտարարել է Galaxy Note 7 սմարթֆոնները հետ կանչելու պլանների մասին: Ինչպես հաստատում է ԱՄՆ-ի կարգավորիչի հետ համագործակցող Samsung-ը, ընկերությունն ԱՄՆ-ում 92 գանգատ է ստացել այն մասին, որ սմարթֆոնի մարտկոցը գերտաքանում է:
Ընդամենը, կորեական ընկերության տվյալներով՝ պլանավորվում է 2,5 միլիոն ապարատ հետ կանչել ամբողջ աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: