Ո՞ւր է կորել 21-ամյա աղջիկը. մանրամասներ. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ո՞ւր է կորել 21-ամյա աղջիկը. մանրամասներ. armtimes.com

Ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող 21-ամյա Շուշան Ավետիսյանը, մեր տեղեկություններով, երեկ զանգահարել է ծնողներին եւ ասել, որ իրեն չփնտրեն, իր հետ ամեն ինչ լավ է:

Թե ինչու է թաքնվում Ավետիսյանը, դեռ պարզ չէ: armtimes.com-ին հաջողվեց ճշտել, որ 21-ամյա Շուշան Ավետիսյանը բնակվում է Խարբերդի ամառանոցներից մեկում, ծնողների, քրոջ եւ եղբոր հետ:

Հայրը երթուղայինի վարորդ է, ապրում են սոցիալապես նորմալ պայմաններում: Շուշան Ավետիսյանը ազատություն է սիրում, համենայնդեպս այդպես են նկարագրում նրան: Երեկ, երբ տեղեկացել է, որ ոստիկանությունն իրեն փնտրում է, անծանոթ հեռախոսահամարից զանգահարել է ծնողներին, ասել, որ լավ է, իրեն չփնտրեն ու անջատել է հեռախոսը:

Շուշան Ավետիսյանը տանից դուրս է եկել ապրիլի 28-ի երեկոյան եւ մինչ այսօր չի վերադարձել: 21-ամյա աղջկան որոնում են ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները: Նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ. ոստիկանությունը կոչ է անում Շուշան Ավետիսյանի մասին տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտական բաժին։



Նման նյութեր