Կարդալ ամեն օր, ավելի լավ է՝ առավոտյան։
Ապրվող ամեն մի օրը փոքրիկ մի կյանք է: Դրա համար էլ ես այս օրը կապրեմ այնպես, որ առավելագույն ուրախություն և հաճույք ստանամ, առավելագույն օգուտ տամ ինձ և շրջապատողներին, կյանքին:
Հենց այսօր ես երջանիկ կլինեմ։ Երջանկությունն արտաքին հանգամանքներից կախված չէ, երջանկությունն իմ ներսում է։ Հենց այսօր ես երջանիկ կլինեմ։
Հենց այսօր ես իմաստուն կլինեմ: Ես լիաթոք, ամբողջ ուժով կվայելեմ օրվա ուրախություններն ու հաճույքները: Իսկ եթե անախորժություններ լինեն, ես դրանք ևս կընդունեմ, ես հանգստություն կպահպանեմ: Ոչ ոք չի կարող խանգարել ինձ հանգստություն և հավասարակշռություն պահպանել:
Հենց այսօր ես կսիրեմ ինձ: Ես հիանալի, սովորականից ավելի գեղեցիկ տեսք կունենամ: Ես ուշադիր ու հոգատար կլինեմ իմ նկատմամբ: Ես չեմ հոգնեցնի ինձ և լիարժեք կհանգստանամ: Ես կհոգամ մարմնիս, կխուսափեմ վնասակար սննդից, վնասակար սովորություններից, վնասակար մտքերից:
Հենց այսօր ես առավել ուշադիր ու բարյացակամ կլինեմ բոլոր մարդկանց հանդպ: Ես հոգատար կլինեմ բոլորի հանդեպ, ովքեր իմ աջակցության, իմ բարի խոսքի, խորհրդի կամ պարզապես քաջալերանքի կարիքը կունենան: Ես շռայլ կլինեմ իմ գովեստներում։
Հենց այսօր ես առավել նպատակասլաց և հավաքված կլինեմ: Ես հենց այնպես չեմ ապրում այս աշխարհում: Ես կշարունակեմ իրականացնել իմ մտահղացումները: Կամ էլ կմտածեմ, թե ինչ հետաքրքիր և օգտակար գործերով, նախագծերով զբաղվեմ:
Ես անհաղորդ չեմ մնա այն ամենին, ինչ կատարվում է իմ շուրջը: Ես կմտածեմ, թե ինչ օգտակար ձեռնարկումներով կարող եմ ավելի լավը դարձնել կյանքն իմ շուրջը:
Հենց այսօր ես ժամանակ կհատկացնեմ իմ ինքնակրթությանը, ինքնազարգացմանը, իմ բարոյական կատարելագործմանը։
Հենց այսօր ես սքանչելի օր կունենամ: