Վերլուծաբան Գագիկ Համբարյանը Facebook-յան իր էջում գրել է.
Մայիսի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ՝ դրա կանոնադրության՝ ռուսաստանյան օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով…
Ռուսաստանի Գերագույն դատարանի այս որոշումը մեծ դժկամությամբ ընդունվեց Բաքվում… Ալիևյան ԶԼՄ-ները տարրական լուտանքներ են թափում ռուս դատավորների վրա, ովքեր հանդգնել են փակել մի կազմակերպություն, որի հիմնադիրը ադրբեջանցի ազգի «աստված» Հեյդար Ալիևն էր… Բաքվում սպառնում են Մոսկվային հարաբերությունների վատթարացմամբ… Այդ կազմակերպության ներկայացուցիչները ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտարարել են, որ բողոքարկելու են ՌԴ Գերագույն դատարանի այդ որոշումը Վերաքննիչ դատարանում… Ազերիների այս ակտիվությունը բացարձակ դուր չի եկել Կրեմլին…
Հիմնականում Բաքվից հնչող դժգոհություններին ի պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Պետդումայի պատգամավոր, ազերիական հայտնի լոբբիստ, Ժիրինովսկու կուսակից Դմիտրի Սավելևը, որի գլխավոր մեսիջը կայանում է նրանում, որ ադրբեջանցիներին առաջարկ է արվում մի նոր կազմակերպություն ստեղծել արդեն լուծարված «ՀԱԿ»-ի փոխարեն, որի կանոնադրությունը խնդիրներ չի հարուցի և կհամապատասխանի ՌԴ օրենքներին…
Սավելևի հայտարարությունը միամիտ չհայտնվեց… Իմ կարծիքով պաշտոնական Մոսկվան Բաքվի լոբբիստի միջոցով հասկացնում է Իլհամ Ալիևին խելոք մնալ և չփորձել ՌԴ տարածքում «ապստամբել» պաշտոնական Մոսկվայի որոշումների դեմ… Սրանով Մոսկվան դեռ նախազգուշացնում է «ՀԱԿ»-ի հիմնադրի որդուն, որ խելոք մնա և վերջ տա իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով հակառուսական տրամադրությունների տարածմանը…
Բաքվում չեն հասկանում,որ այն ինչ կապ ունի Հեյդար բաբայի հետ և սրբացվում է Ադրբեջանում,այլ երկրներում բացարձակ ոչ մի արժեք չունի…
Մի բան է ինձ զարմացնում այս ամենում… Որոշ ժամանակ առաջ նույն ալիևյան ԶԼՄ-ները բավական սկանդալային բացահայտումներ էին անում նույն «ՀԱԿ»-ի անգործության և նույնիսկ հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ, իսկ հիմա դարձել են այդ ՀԿ-ի պաշտպանները…
«ՀԱԿ»-ը մեղադրվում էր ՌԴ-ի հայերի դեմ պայքար չմղելու մեջ…
Բայց ամենազավեշտալին նրանում էր, որ ալիևյան վարչակարգի որոշ պաշտոնյաներ «ՀԱԿ»-ի փակման մեջ մեղադրում են հայերին… Շատ ուրախ կլինեի, եթե այդ որոշ ազերիների կասկածները համապատասխանեին իրականությանը…