Սյունե Սևադայի Facebook-յան գրառումը.
Բոլոր ցավերը սկսում են նրանից, որ մարդկանց մի մաս որոշում ա, որ ինքը ավելին ա, քան մարդկանց մի ուրիշ մաս։
Ինքը իրավասու ա որոշել՝ ով որտեղ ապրի, ով ինչ գույն լինի ու ըստ դրա ինչով զբաղվի, ով ում հետ քնի, ով ինչ դրոշ կախի։ Տխուր ա, որ ապրում ենք աշխարհում, որտեղ ես պիտի որոշեմ, թե դու ում հետ պիտի շատ նեղ-անձնական-կենցաղային հարցերով զբաղվես-լուծես-ապրես։
Ոմանք սիրում են իրենց սեռի մարկդանց, ու դա չափից դուրս նորմալ ու բնական ա։ Անբնական ա տարրական, պրիմիտիվ, կենդանական բուն բնազդ սեռական կյանքը սենց աջուձախ քննարկելն ու մարդկանց անկողնում դիրիժորություն անելը։ Տգեղ ա ու պրիմիտիվ։
Սպասվելիք հարցերին էլ պատասխանեմ։ Ահավոր-ահավոր սիրում եմ տղամարդկանց, դրոշ-ատրիբուտիկան պրոպագանդա չեմ համարում, ու դուք չեք հավատա, բայց նույն սեռի նկատմամբ համակրանքը կծելով չի փոխանցվում, ազգը չի կործանվի, որովհետև մարդը բնություն ա, բնության մեջ ամեն ինչ բալանսավորված ա, երեխեխեքս էլ եթե նույնասեռ սեր ունենան ու դա իմ պատճառով ու «արհեստական» չլինի, շատ նորմալ կտանեմ, հակառակ դեպքում կշտկեմ սխալներս, անտեղի «չանիծեք», եթե իրենք սիրել գիտեն, արդեն իսկ օրհնություն ա։
Անֆրենդ արեք, տեղ չունեմ ռեքուեսթներն ընդունելու, գնամ հանգիստ սուրճս խմեմ։