Ներկայացնում ենք վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան էջի հրապարակումը.
Արտակարգ իրավիճակների նախարարություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում: Նշված փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար: Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծումներ: