Headinsider.net-ը գրում է, որ սրտի հիվանդությունները միանգամից կլինիկական ախտանիշեր չեն ունենում։ Ճարպակալումը, ծխախոտի օգտագործումը, նստակյաց կյանքը սիրտ-անոթային համակարգի գլխավոր թշնամիներն են։ Բայց սրտի առողջության հետ կապված խնդիրներ կարող են ունենալ նաև նրանք, ովքեր հետևում են սեփական առողջությանը։ Գոյություն ունի պարզ թեստ, որը կօգնի հասկանալ՝ արդյոք առկա՞ են խնդիրներ՝ կապված սրտի առողջության հետ։
Նստեք հատակին և ոտքերն ուղղեք առաջ, ոտքերի մատները դեպի վեր պահեք։ Ձեռքը առաջ բերեք և դիպեք ոտքերի մատների ծայրերին։ Եթե սա հեշտությամբ եք անում, կարելի է ասել, որ սիրտ-անոթային համակարգն աշխատում է առանց ավելորդ ծանրաբեռնվածության ու խափանումների։
Եթե մարմինն այնքան էլ ճկուն չէ, մեծ է հավանականությունը, որ սրտի հետ կապված խնդիրներ ունեք։ Խնդիրն այն է, որ ոչ ճկուն մարդիկ կոշտ արյունատար անոթներ ունեն։ Նրանց դեպքում հաճախ նկատվում է արյան շրջանառության խանգարում։
Մի մոռացեք հետևել առողջությանը և սեփական մարմնին։ Այն միշտ կհուշի, թե ինչ է հարկավոր անել ինքնազգացողությունը լավացնելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը