
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար, ձեր բոլորի աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա:
Վիրահատությունը բարեհաջող է անցել և մեր հմուտ բժիշկների շնորհիվ արդեն վերականգնվում եմ՝ փորձելով վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին:
Բոլորիս առողջություն !!!»: