Տեսանելի ապագայում սմարթֆոնները կանհետանան այնպես, ինչպես արդեն իսկ անհետացել են փեյջերներն ու ֆաքսը։ Ինչպես գրում է Businessinsider.com-ը, մարդկությունը, իհարկե, դեռևս մոտ մեկ տասնամյակ կշարունակի օգտագործել սմարթֆոնները, սակայն դրանց դարաշրջանի ավարտն արդեն իսկ տեսանելի է։ Սմարթֆոնների վերջնական մահվան հիմքերն աստիճանաբար դրվում են Էլոն Մասկի, Mirosoft-ի, Facebook-ի, Amazon-ի և անհամար այլ ստարտափների կողմից։
Կարճաժակետ հեռանկար
Մարդիկ iPhone-ը և մյուս սմարթֆոնները համարում են հեղափոխական սարքավորումներ, որոնք բավական փոքր են՝ ամենուր տեղափոխելու համար, բավական հզոր՝ մեծ թվով խնդիրներ լուծելու համար, և ապահովված բազմաթիվ գործառույթներով, որոնք հնարավորություն են տալիս իրականություն դարձնել այնպիսի հավելվածների օգտագործումը, ինչպիսիք են Snapchat-ն ու Uber-ը։ Փորձեք սմարթֆոնը դիտարկել այլ տեսանկյունից։ Համակարգիչները, նոութբուքերը կազմված են մկնիկի, ստեղնաշարի և էկրանի համադրությունից։ Օգտագործելով այս մոդելը՝ սմարթֆոնը փոքրացրեց այն և օգտագործվող հզորությունը վերածեց վիրտուալի և հպման։ Որպես օրինակ՝ կարելի է դիտարկել Samsung Galaxy S8-ը, որի շնորհադեսը բոլորովին վերջերս է տեղի ունեցել։ Դրա գործառույթները տպավորիչ են, սակայն դա ավելի շատ կատարելագործում է, քան հեղափոխություն։ Սակայն սմարթֆոնում տեղադրված է Bixby համակարգը՝ նոր վիրտուալ օգնական, որը, Samsung-ի խոստման համաձայն, մի օր թույլ կտա յուրաքանչյուր գործողություն և հավելված վերահսկել ընդամենը ձայնի միջոցով։ Խոսվում է նաև այն մասին, որ iPhone-ի հաջորդ մոդելը կարդիականացնի Siri-ին նոր գործառույթներով, որոնք նպատակ ունեն զարգացած վիրտուալ իրականությունը վերածել հիմնական ուղղության։ Եվ քանի դեռ այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Amazon Echo-ն, Sony PlayStation VR-ը և Apple Watch-ը, շարունակում են սահմանափակ, բայց կայուն հաջողություն գրանցել, պետք է սպասել նոր մեծ ու փոքր ընկերությունների, որոնք առավել ռիսկային նախաձեռնություններ են ցուցաբերում և ավելի շատ նորարարություններ անում։
Միջնաժամկետ հեռանկար
Միջնաժամկետ հեռանկարում այս բոլոր նորարարական տեխնոլոգիաները կվերածվեն ծանոթ, բայց տարօրինակ ինչ-որ սարքերի։ Microsoft-ը, Facebook-ը, Google-ը, ինչպես նաև Magic Leap-ն աշխատում են հեռախոսի ստեղծման վրա, որը 3D նկարները կպրոյեկտի աչքերի մեջ։ Տեղեկություններ կան այն մասին, որ սրա վրա աշխատում է նաև Apple ընկերությունը։ Microsoft-ի ներկայացուցիչ Ալեքս Կիպմանը վերջերս խոսել է այն մասին, որ զարգացած վիրտուալ իրականությունը կարող է փոխարինել սմարթֆոններին, հեռուստացույցին և ցանկացած բանի, որն էկրան ունի։ Մարդիկ առանձնապես մեծ օգուտ չեն ստանա այդ սարքավորումներից, եթե բոլոր զանգերը, հաղորդագրությունները, ֆիլմերն ու խաղերն ուղարկվում են աչքերին և ծածկում աշխարհը։
Միևնույն ժամանակ աշխարհում ավելի ու ավելի կարևոր են դառնում այնպիսի գադջեթներ, ինչպիսիք են Amazon Echo-ն կամ Apple-ի AirPod-ը։ Քանի որ արհեստական ինտելեկտ ունեցող համակարգերը, ինչպիսիք են Apple-ի Siri-ին, Amazon-ի Alexa-ն, Samsung-ի Bixby-ին և Microsoft-ի Cortana-ն, ավելի խելացի են դառնում, զարգացում կարձանագրվի ոչ այնքան համակարգիչների հետ խոսելու, որքան դրանց խոսեցնել ստիպելու առումով։ Այլ կերպ ասած՝ համակարգիչներն ավելի շատ «կխլեն» մարդկանց զգացումները, քանի որ մարդու տեսածն ու լսածը միջնորդավորված կլինի տեխնոլոգիայի կողմից։ Դա մի փոքր վախեցնող է։ Հիմնական տեխնոլոգիական ընկերությունները խոստանում են, որ այս ապագան ենթադրում է ուշադրությունն ավելի քիչ շեղող աշխարհ և կայունություն, քանի որ ֆիզիկական և թվային աշխարհները դառնում են նույնական։
Իսկապես խելահեղ ապագա
Ամեն դեպքում ապագայի այս բոլոր ներդրումները կախված են գադջեթներից, որոնք մարդիկ ստիպված են լինելու կրել։ Այս ամիս ներկայացվեց Neuralink ընկերությունը. նոր ընկերության նպատակն է՝ ստեղծել համակարգիչներ, որոնք կներմուծվեն մարդկային ուղեղ և այն կկապեն համակարգչի հետ։ Դա թվային և հոգեկան աշխարհը միմյանց կապելու հաջորդ քայլն է, քանի որ մարդն ու մեքենան դառնում են մեկ միասնական համակարգ։ Գիտական աշխատանքները ենթադրում են, որ սա այն ճանապարհի տրամաբանական ավարտն է, որը սկսել են սմարթֆոնները։ Եթե սմարթֆոնները մեզ տեղեկատվություն ստանալու հնարավորություն են տալիս, իսկ զարգացած վիրտուալ իրականությունը տեղեկատվությունը հենց մեր առաջ է դնում, առաջարկվող տեխնոլոգիան լրացնում է այս բացը։ Խնդիրն այն է, որ արհեստական ինտելեկտը նշանակում է, որ մարդիկ իրենք պետք է զարգանան՝ սարքավորումներին համահունչ քայլելու համար։ Ամեն դեպքում, եթե սմարթֆոնները մահանան, դա կլինի դարաշրջանի ավարտը։ Դա կլինի այն սարքավորումների ավարտը, որոնք մարդիկ տեղաշարժում են իրենց հետ, և սկիզբը մի նոր երևույթի, որը մարդկային մարմինը կապում է թվային տեղեկատվության հոսքի հետ։ Դա բավական տարօրինակ կլինի։ Դեռևս շատ մասնագետներ խոսում են այն մասին, որ սմարթֆոնները մարդկանց սուպերհնարավորություններ են տվել, այդ թվում՝ գիտելիքներ, իմաստություն ձեռք բերելու հնարավորություն և կարողություններ, որոնք վեր են նրանցից, ինչ մարդուն տվել է բնությունը։ Ինչ-որ առումով մարդկային ուղեղի զարգացումն առավելագույն սուպերհնարավորությունը կլինի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը