
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման և ծառայության կազմակերպման վարչություններում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Երևանի փրկարարական վարչության Շենգավիթի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Գեղարքունիքի, Կոտա յքի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության փրկարարական տեխնիկայի և սարքավորումների բաժնի պետ Գուրգեն Ագարյանին և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կադրերի գծով ավագ հրահանգիչ Նելլի Ծուղունյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Շիրակի ՄՓՎ Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հրաչ Սերոբյանին՝ փ/ծ մայորի կոչում: